Ծառայություններ

Հանդիսություններ

նշանդրեք | ծնունդ | կնունք | հարսանյաց ֆուրշետ

Եթե ցանկանում եք կամզակերպել հանդիսավոր միջոցառումներ և շքեղ արարողություններ, ապա Արիես Քեյթրինգի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից մատուցվող բարձրակարգ ծառայությունները հենց Ձեզ համար են։
Արիես Քեյթրինգի փորձառու և հմուտ թիմի աշխատանքի շնորհիվ Ձեր միջոցառումը կստանա յուրօրինակ շքեղություն, համային բազմազանություն, էսթետիկ գեղեցկություն, որոնք կգերազանցեն ձեր սպասելիքները։ Մենք կարևորում ենք ամեն մի մանրուք։

Նկարներ

Ֆուրշետ

բացման արարողություն | պրեզենտացիա | «հայտնիների» սպասարկում

Պաշտոնական միջոցառումները և հյուրասիրությունները, հանդիսությունների բացման արարոողությունները և այլ միջոցառումներ առավել հիշարժան կդառնան Արիես Քեյթրինգի ֆուրշետների հետ միասին։ Ճաշացանկի բազմազանությունը և ուտելիքների էսթետիկ ձևավորումը ավելի խոսուն կդարձնեն ձեր միջոցառումը։ Համադրելով բարձր ճաշակը և վառ երևակայությունը, Ձեր միջոցառումը կդառնա տպավորիչ և հիշարժան։ Արիես Քեյթրինգի կազմակերպած ֆուրշետները համարվում են հայկական հյուրասիրության լավագույն օրինակներից՝ համեմված եվրոպական ճոխությամբ և նրբագեղությամբ, իսկ դրանք պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալիզմ և հիմնարար հմտություններ։ Ընկերության մասնագետները հետևում են եվրոպական վերջին տենդենցներին և դա արտացոլվում է ուտեստների մատուցման և պատրաստման մեջ։ Հենց այդ պատճառով, վստահելով ֆուրշետի կազմակերպումը Արիես Քեյթրինգին, հաճախորդը խուսափում է կազմակերպչական թերություններից, ժամանակի ավելորդ կորստից, իսկ մենք ընդգծում ենք հաճախորդի ճաշակը, ինքնատիպությունը և անհատականությունը։ Եթե ունեք միջազգային ճանաչում ունեցող հատուկ հյուրեր, ովքեր պահանջում են առանձնահատուկ մոտեցում իրենց սննդացանկին, ապա հոգ չէ, Արիես Քեյթրինգը կառաջարկի Ձեզ իր լավագույն ծառայությունը, որը կազատի Ձեզ ավելորդ անհանգստությունից։ Երկարամյա գործունեության ընթացքում Արիես Քեյթրինգը հատուկ ընթացակարգով սպասարկել է այնպիսի համաշխարհային աստղերի, ինչպիսիք են՝ Շառլ Ազնավուրը, System of a Down, Richard Clayderman, Garou, Lara Fabian և այլն։

Նկարներ

Սուրճի ԵՎ ճաշի ընդմիջում

սուրճի ընդմիջում | ճաշի ընդմիջում | լանչ բոքս

Համեղ սնունդը էներգիայի կարևորագույն և հիմնական աղբյուրն է, որը անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի։ Սուրճի և ճաշի ընդմիջումները գործնական հանդիպումների ժամանակ լավագույն հնարավորությունն է նոր բիզնես կապեր հաստատելու և գործընկերներ ձեռք բերելու համար։ Այդ իսկ պատճառով Արիես Քեյթրինգը առաջարկում է կազմակերպել համեղ ճաշի և սուրճի ընդմիջումներ՝ Ձեզ ազատելով կազմակերպչական ավելորդ խնդիրներից։ Մեր խոհանոցի բազմազանությունը հնարավորություն է տալիս բավարարելու ամենաքմահաճ հաճախորդի պահանջները։

Նկարներ

Բացօթյա հարսանիք

Յուրաքանչյուր ամուսնանալ ցանկացող զույգ երազում է ունենալ հեքիաթային, անկրկնելի և հիշարժան հարսանեկան արարողություն։ Բացօթյա հարսանիքը կատարյալ տարբերակ է իրականացնելու վաղեմի երազանքը։
Ձեր բոլոր անհավանական երազանքները և ցանկությունները կարող են իրականություն դառնալ Արիես Քեյթրինգի ջերմ և հոգատար թիմի շնորհիվ։
Ընկերության մասնագետները կառաջարկեն սեղանների ձևավորման յուրահատուկ դիզայներական լուծումներ, հաճախորդի ցանկությամբ կընտրվի միջոցառման անցկացման վայրը, կպատրաստվի յուրատեսակ և անհատական ճաշացանկ, որը անմոռանալի կդարձնի միջոցառումը։

Նկարներ

Կորպորատիվ ֆուրշետ

Տարիների ընթացքում Արիես Քեյթրինգը ձեռք է բերել հավատարիմ հաճախորդներ, ովքեր իրենց տարատեսակ միջոցառումների կազմակերպումը վստահում են Արիես Քեյթրինգին։ Ընկերությունները շատ հաճախ կանգնում են խնդրի առաջ, թե ինչպես ավելի ներկայանալի և պատշաճ կերպով կազմակերպել ընդունելություններ և հյուրասիրություններ։ Այս հարցում իր բարձր պրոֆեսիոնալիզմով և փորձառու մասնագետներով օգնության է գալիս Արիես Քեյթինգը։
Ընկերությունը սիրով կազմակերպում է ինքնատիպ և յուրօրինակ կորպորատիվ ֆուրշետներ՝ գերազանցելով հաճախորդի ակնկալիքները։

Նկարներ

Պաշտոնական հյուրասիրություն

Պետական կառույցների հետ երկարամյա համագործակցության ընթացքում Արիես Քեյթրիգը ծառայությունների առանձին ճյուղ է զարգացրել պաշտոնական հյուրասիրությունների տեսքով, որի ընթացքում հաշվի են առնվում միջոցառման կարևորությունը, ֆորմատը, հյուրերի քանակը և ճաշակը։ Մեր մասնագետները կազմում են անհատական ճաշացանկ և հաշվի են առնում ամեն մի մանրունք։ Տարիների ընթացքում փորձված լինելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման մեջ, Արիես Քեյթրինգը պաշտոնական հյուրասիրությունները նախագծում և իրականացնում է առանց Ձեր միջամտության, և զերծ է պահում ավելորդ խնդիրներից։
Հաջողված հյուրասիրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստում և կազմակերպում, ինչն էլ հանդիսանում է Արիես Քեյթրինգի փորձառու մասնագետների ամենօրյա աշխատանքը։ Մեզ են վստահել այնպիսի միջոցառումների պաշտոնական հյուրասիրությունների կազմակերպումը, ինչպիսիք են՝ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի ընդունելությունը, Անգլիայի Թագուհու գահակալության 60-ամյակի նվիրված հանդիսությունը, Ժակ Շիրակի ընդունելությունը և այլն։

Նկարներ
Your Cart

No products in the cart.

Go to checkout
Product added to cart.